Ինչպես է Հռոմի կենտրոնում փլուզվել Կոնտի միջնադարյան աշտարակը – Armenia Today

Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեյի մոտ, միջնադարյան Կոնտի աշտարակի վերակառուցման ժամանակ տեղի է ունեցել երկու փլուզում, հայտնել է ANSA-ն։

Առաջին փլուզումից հետո փլատակներից դուրս է բերվել երեք մարդ. երկուսին օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս մեկ 64-ամյա աշխատող ծանր վիճակում տեղափոխվել է Սան Ջովաննի հիվանդանոց։ Մեկ այլ աշխատող դեռևս փլատակներում է և կյանքի նշաններ է ցույց տալիս։

Երկրորդ փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փրկարարները փորձում էին դուրս բերել աշխատողին։ Ոչ մի հշեջ չի տուժել։

Լարգո Կորրադո Ռիչի փողոցի երթևեկությունը փակվել է միջադեպից հետո՝ արտակարգ ծառայությունների մուտքը դեպքի վայր ապահովելու համար։ Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել անփութության հետևանքով վնասներ պատճառելու հոդվածով։ Քննիչները տեխնիկական փորձաքննություն կանցկացնեն՝ փլուզման պատճառը պարզելու համար։ Վարկածներից մեկն է ներքին կառուցվածքային վնասը։

Կոնտի աշտարակը կառուցվել է 1203 թվականին Իննոկենտիոս III պապի հրամանով՝ իր ընտանիքի՝ ազնվական Կոնտի դի Սենյիի համար։ Սկզբնապես այն ուներ մոտավորապես 50-60 մետր բարձրություն, սակայն 1348 թվականի երկրաշարժից հետո աշտարակը կորցրեց իր վերին հարկերը և կանգուն մնաց մնաց միայն կիսով չափ՝ մնալով միջնադարյան Հռոմի խորհրդանիշներից մեկը։

Leave a Comment