
Կոմիտասի պողոտայում «Երևան Սիթիի» շենքում, հանրային սննդի կետում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է Փրկարարական ծառայության տնօրենը։
Մինչ հրշեջների ժամանելը, այդ վայրից քաղաքացիները տարհանվել են։ Այս պահի դրությամբ, տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան․․․
Պատճառների մասին դեռ շատ վաղ է խոսել։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են,- հայտնեց Սարգսյանը՝ հավելելով, որ ծխահարության հետևանքով 2 փրկարար առաջին օգնություն են ստացել։