
Հայկական ժամանակ. Ինչպես հայտնել ենք, Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել: Տեղում են մեծ թվով փրկարարական և ոստիկանական ուժեր:
Հրդեհի վայրից ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու: Իրավապահները չեն պարզաբանել բերման ենթարկման պատճառը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։