Կոմիտասի պողոտայում այժմ 10 մարտական հաշվարկ է աշխատում․ հրդեհը դեռ չի մեկուսացվել

Բաժանորդագրվել

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է «Երևան սիթի» սուպերմարկետի տանիքում։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Կոմիտասի պողոտայում սնդի կետերից մեկում բռնկված հրդեհի համար հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ», դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 6 մարտական հաշվարկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը»,- ասված է հաղորդագրությունում։

Փրկարար ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է տանիքում։

Leave a Comment