
Ռուսաստանը մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։
«Ուսումնասիրվում են նաև այլ տեսակի բեռների փոխադրումների հնարավորությունները», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական ցորենով բեռնված գնացքը նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։