Սպանությունից հետո ամուսինը խոստովանել է, որ ինքն է սպանել նախկին կնոջը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։
Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, պանված կինը 64-ամյա տարեկան էր, իսկ ամուսինը 74 տարեկան է։ Ամուսինը դեպքի վայրում ոստիկաններին ասել է, որ ինքնէ սպանել կնոջը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: