Սոցապնախարարության կահույքը տեղաշարժելիս դարձել է ոչ պիտանի․ նորը կգնեն





Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար կհատկացվի՝ կահույք գնելու համար: Որոշումը ներառված է կառավարության նիստում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության աշխատակազմի առկա գույքը ձեռք է բերվել դեռևս 2000 թվականին: 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով ԱՍՀՆ պահպանման համար նախատեսված միջոցներից իրականացվել է Կառավարական 3-րդ շենքում Նախարարության աշխատակազմի զբաղեցրած վարչական տարածքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որի ընթացքում առկա գույքի որոշ քանակություն տեղաշարժվելու, տեղափոխվելու արդյունքում դարձել է հետագա օգտագործման համար ոչ պիտանի:

Վերոգրյալով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն՝ ձեռքբերելու նոր գույք, որի ձեռքբերման համար նախագծով առաջարկվող ֆինանսական միջոցի չափը կազմում է 5,760.0 հազար դրամ:



Leave a Comment