ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների ավագ փոխնախագահի հետ

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների ավագ փոխնախագահ և Եվրոպայի ծրագրի տնօրեն, դոկտոր Դանիել Բաերին, հայտնում են դեսպանությունից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև հիմնադրամի հետ առկա համագործակցության խորացման հնարավորությունները։

Դեսպան Մկրտչյանը և դոկտոր Բաերը վստահություն են հայտնել, որ շարունակական երկխոսությունը և համագործակցության ընդլայնումը կնպաստեն տարածաշրջանային հարցերի շուրջ ավելի խորքային և կառուցողական փոխըմբռնման ձևավորմանը։ 

Leave a Comment