Ֆրանսիական ՊՍԺ-ն իր կայքում հայտնել է, որ ֆուտբոլիստներ Աշրաֆ Հակիմին, Ուսման Դեմբելեն և Նունու Մենդեշը վնասվածքների պատճառով մի քանի շաբաթ բացակայելու են խաղադաշտից։
Երեքն էլ վնասվածք են ստացել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի՝ մյունխենյան «Բավարիայի» դեմ (0:1) տնային խաղում։ Հակիմին և Դեմբելեն փոխարինվել են առաջին կեսում, իսկ Մենդեշը խաղացել է ամբողջ հանդիպումը։
— Աշրաֆ Հակիմին ձախ կոճի լուրջ ձգվածք ունի, ինչի պատճառով նա մի քանի շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։
Ուսման Դեմբելեն ստացել է սրունքաթաթի մկանի վնասվածք։ Նա բուժում կանցնի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Նունու Մենդեշի մոտ արձանագրվել է ձախ ծնկի կապանների ձգվածք։ Նա առաջիկա մի քանի շաբաթ կլինի բժիշկների հսկողության տակ,— նշված է ակումբի հաղորդագրության մեջ։
ՊՍԺ-ն առաջատար է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում՝ հավաքելով 24 միավոր։