ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 64-ամյա է կինն է, իսկ կասկածյալը՝ նրա ամուսինը: Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։