Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնարակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունն ահազանգն ստացել է ժամը 16։54-ին։ Նշվում է, որ բնակարանի պատշգամբում (6 քմ) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից․ վերջինս հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։22-ին։ Պատշագամբում այրվել են կենցաղային իրեր։
