Հրդեհ Շենգավիթի բնակարաններից մեկում․ տուժածը հոսպիտալացվել է

Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսք է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ կա տուժած։

Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

«Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում (6 քմ) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից․ վերջինս հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։22-ին։ Պատշագամբում այրվել են կենցաղային իրեր»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment