Բացի ղազախական ցորենը Հայաստանի ճանապարհին է նաև ռուսական հացահատիկը, որ նույնպես Հայաստան է գալիս Ադրբեջանի տարածքով: Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով»: «Ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,- ասել է Պապոյանը, այդ իրադարձությունը ներկայացնելով իբրև լավ լուր ապաշրջափակման համար: