Շոյգուն հայտարարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի զգալի ներդրման մասին

Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման գործում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցել է Lenta.ru-ն։

«Իհարկե, Անդրկովկասում իրավիճակը նույնպես շատ ավելի կայուն է դարձել, և մասնակից երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, մեծ գովասանքի են արժանի դրա համար»,- ասել է նա։

Շոյգուն նշել է, որ շատերը «կարող են տպավորություն ստեղծել, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որը աշխարհում լուծել է ութ կամ ինը հակամարտություն»։

«Այնուամենայնիվ, Ռուսաստանի ներդրումը «նույնպես նշանակալի է»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ ութ ամսվա ընթացքում «դադարեցրել է ութ պատերազմ»։

ԱՄՆ նախագահը նշել է, որ շատ դեպքերում նա հրադադարի է հասել՝ երկրներին սպառնալով առևտրային պատժամիջոցներով։

Leave a Comment