«Ինձ ցնցեցին ՔՊ ցուցակում ներգրավելու համար սահմանված վճարները»․ Սարհատ Պետրոսյան

«Ինձ ցնցեցին ՔՊ ցուցակում ներգրավելու համար սահմանված վճարները»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բնականաբար, կան բազմաթիվ պատճառներ զարմանալու մարդկային կերպարանափոխումների վրա, հատկապես 2018-ից և 2020-ից հետո։ Բայց վերջին շրջանում կարծում եմ ամենաշատն ինձ ցնցեց սահմանված 0.5 և 1.5 մլն դրամ վճարները ՔՊ ցուցակում ներգրավելու համար։ Այն դեպքում, երբ հիշողությանս մեջ թարմ են (և ենթադրաբար, որ քրքրեմ՝ նաև նամակներումս կգտնեմ), երբ ՔՊ ներկայիս շտաբի պետը 2015-2017 թվականներին հիշեցնում էր կուսակցությանը տասը հազար դրամ նվիրատվություն անելը, որպես աջակցություն ընդդիմադիր կուսակցությանը։
Բնականաբար կարող ենք խոսել, որ շատերը սրանից մի 8 տարի առաջ տարին 0.5 մլն դրամ չէին կարող վաստակել նույնիսկ, բայց դա մեկ այլ պատմություն է, ու ինձ էլ չի ցնցում…»։

Աղբյուրը`   Սարհատ Պետրոսյան

Leave a Comment