Երևանի մետրոյի աշխատանքը վերականգնվել է

Շարժը լիովին վերականգնվել է, հայտնում է «Երևանի մետրոպոլիտեն»-ը

Երևանի մետրոյի աշխատանքը վերականգնվել է


ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Տեղեկացնում ենք, որ մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով։ Այս մասին ասված է «Երևանի մետրոպոլիտեն»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


«Շարժը լիովին վերականգնվել է։ Շնորհակալ ենք բոլոր ուղևորներին՝ համբերության և ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր մեկ գծով։


Նշվել էր, որ այսօր մետրոյում հոսանքի անկման հետևանքով տեխնիկական խնդիրներ էին առաջացել։


Leave a Comment