Վլադիմիր Գասպարյանի զոքանչի անունով գրանցված անշարժ գույքի պայմանագիրը կլուծարվի

https://arm.sputniknews.ru/20251105/vladimir-gasparjani-zvoqanchi-anunvov-grancvats-ansharzh-gujqi-pajmanagiry-klutsarvi-95498808.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1081/01/10810132_34:0:1457:1067_1920x0_80_0_0_e50e6dc9fa654dfde74af5f739af4d58.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր գասպարյան

վլադիմիր գասպարյան

Բաժանորդագրվել

Տարբեր ուսումնասիրության արդյունքներով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ դատախազությունը ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված, Դրախտիկում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու մասին միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու պայմանագիրը և պարզել է, որ Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40.900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ին: Ընկերությունը շուրջ մեկ տարի անց՝ 2008 թվականի հունիսի 9-ին, վերոնշյալ հողամասից 74 հա կառուցապատման իրավունքը վաճառվել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մորը՝ Հեղուշ Գալստյանին, նույն տարում գրանցվել է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը, տրվել պետական գրանցման վկայական»,–ասված է հաղորդագրությունում։

Գեղարքունիքի նախկին մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար: 2011 թվականի փետրվարի 25-ին գրանցվել է Հեղուշ Գալստյանի կառուցապատման իրավունքը և տրամադրվել պետական գրանցման վկայական:

Դատախազությունը նաև պարզել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականի հունիսի 20-ին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին, նշված հասցեում ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինությունը:

«Կադաստրային գործում բացակայել են շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները»:

Այսպիսով, պարզվել է, որ 2010 թվականին պաշտոնեական դիրքը չարաշահել են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյաները։

Ուսումնասիրության արդյունքներով՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Leave a Comment