Մեր զինվորները սաղ կյանքները կանգնել են էդ պոստում, կտոր-կտոր դիրք են սարքել․ տվել ենք ադրբեջանցիներին ու հույսներս դրել փշալարի վրա․ Թաթուլ Բեգլարյան

 

«Թշնամին՝ ադրբեջանցիները, կոնկրետ այս հատվածում եկել են մոտիկացել, համարյա 1 կիլոմետր առաջ են եկել։ Այստեղից ուղիղ գծով երևի մի 600-700 մետր է մեր «ապահով փշալարը»։ Մարդիկ կան իրանց համար ապահով է, չգիտեմ։ Մեր զինվորները, ինձանից շատ հայրենասեր ու հերոս տղերք, սաղ կյանքները կանգնել են էդ պոստում, կտոր-կտոր այստեղից-այնտեղից ամրոց են սարքել, դիրք են սարքել, հիմա այդ դիրքերը տվել ենք ադրբեջանցիներին ու հույսներս դրել ենք փշալարի վրա։ Դե ցանկապատ մեր մոտ չկա, Կիրանցում կա․ կիրանցցիները «բախտավոր, երջանիկ» մարդիկ են, որ իրենք ցանկապատ ունեն, մերը փշալար է»,- այս մասին ասել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակիչ Թաթուլ Բեգլարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment