Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում։ Այս մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մեզ համար կարևոր է համաժամանակեցումը: Այն ամենը, ինչը վերաբերում է տարածաշրջանում, ընդհանուր առմամբ Կովկասում, Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին և տարբեր իրադարձություններին, պահանջում է մեր մշտական ուշադրությունը, խորհրդակցությունները»,- ասել է նա:
Գրիգորյանն, իր հերթին, վստահեցրել է, որ «պատրաստ է կիսվել մանրամասներով» տարածաշրջանի իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Խորհրդակցության շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ։