ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Վաղը՝ նոյեմբերի 6-ին ժամը 18:00-ին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք։ Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից։
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը, մեր սիրելի Սրբազան հոր, Տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։
–00—ՅՄ