Խաղաղությանը միտված բոլոր գործընթացների շուրջ կա դավադրաբանական տարբեր վարկածներ, մանիպուլյացիաներ, հաճախ միտումնավոր, ուղղորդված այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից՝ խաթարելու խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 5-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։ «Հիմա, իմ խորին համոզմամբ, կա մի հստակ երաշխիք։ Եվ դա որևէ երրորդ երկրի մասնակցությունը չի։ Դա ամենևին զանազան խաղաղապահները, առաքելությունները չեն։ Այդ երաշխիքը հետևյալն է․ այն, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել և ձեռք կբերվի՝ ձեռնտու է, շահավետ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին»,- ասաց Միրզոյանը։ Նախարարի կարծիքով՝ այս փոխշահավետությունն է, որը հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին։ «Հայաստանը շահագրգռված չի լինելու խախտել […]