Շոյգուն կհանդիպի ՀՀ և Ադրբեջանի ԱԽ քարտուղարների հետ

ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների XIII հանդիպման ուշադրության կենտրոնում կլինեն ԱՊՀ-ի համար սպառնալիքները, դրանց արձագանքման միջոցները և Արևմուտքի գաղափարական էքսպանսիային հակազդելը: Հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, ով, ինչպես ենթադրվում է, առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից, կքննարկվեն ԱՊՀ տարածքում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, արձագանքման հնարավոր համատեղ միջոցները: Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, հանդիպումը նվիրված կլինի նաև հումանիտար համագործակցության հարցերին, Արևմուտքի գաղափարական էքսպանսիային հակազդելուն։

Շոյգուն նշել է, որ ԱԽ քարտուղարների հանդիպումը «վստահելի շփման իսկապես եզակի ձևաչափ է, որը թույլ է տալիս ոչ միայն բաց և կառուցողաբար քննարկել անվտանգության ապահովման ոլորտի օրակարգի ամենաբարդ հարցերը, այլև համատեղ, ընդհանուր ավանդական արժեքների ամուր հիմքի վրա լուծումներ մշակել՝ պաշտպանելու երկրներին ու ժողովուրդներին արտաքին և ներքին սպառնալիքներից:

ԱԽ քարտուղարներն աշխատանքային ծրագիրը կսկսեն Ալեքսանդրյան այգում՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների Անմար կրակի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ դնելով:

Leave a Comment