«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից ոմանք չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած պատարագներին, քանի որ վախենում են Աստծո նզովքից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պատգամավորներից մեկը թերթին հայտնել է, որ ինչքան էլ պարտադրեն մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հակակաթողիկոսական արշավին», չեն միանա։ Իսկ նրանք, ովքեր աստվածավախ չեն, հասկանում են, որ վարչապետի խնդիրն իրականում եկեղեցին մաքրելը չէ, նշել է լրատվականը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին երկրորդ անգամ մասնակցել էր Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ-խմբ.) ծեսին:
Ասատրյանին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարգալույծ էր հռչակել հոկտեմբերի 21-ին, սակայն նա հայտարարել էր, որ չի ընդունում Էջմիածնի որոշումը և պատարագի էր հրավիրել, որին առաջին անգամ՝ հոկտեմբերի 26-ին ևս, մասնակցել էր վարչապետը։
Կարդացեք նաև՝
