Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» հաղթել է «Ռեալին», ՊՍԺ-ն պարտվել է «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են չորրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։

Անգլիական «Լիվերպուլը» նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Անգլիայի չեմպիոնի հաղթական գոլը 61-րդ րոպեին խփել է արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը։

Չեմպիոնների լիգայի գործող հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն տնային խաղում 1։2 հաշվով պարտվել է Մյունխենի «Բավարիային», որի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել կոլումբացի կիսապաշտպան Լուիս Դիասը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Դիասը նաև հեռացվել է դաշտից, սակայն ընդմիջումից հետո փարիզցիներին հաջողվել է միայն կրճատել հաշիվը պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշի գոլի շնորհիվ։

Խաղային օրվա ավարտից հետո ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն գոլերը։

 

Leave a Comment