Ռոբերտ Քոչարյանը մտադիր է որդուն զիջել նախընտրական ցուցակի առաջին տեղը․ ԶԼՄ

«Հայաստան» դաշինքում կարծում են, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նախընտրական ցուցակը կգլխավորի նրա որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Քոչարյանն արդեն քանի տարի քաղաքականության մեջ է, «Հայաստան» խմբակցության անդամ է: Ըստ թերթի՝ նա վերջին ամիսներին մարզային ակտիվ այցելությունների մեջ է։

Թիմում կարծում են, որ այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակը գլխավորում էր նախկին նախագահը, իսկ որդին 50-րդն էր, պարզաբանել է լրատվականը։

Թերթը հավելել է, որ խմբակցությունում հասկանում են, որ 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե՛ հոր, թե՛ որդու անունները։

Հոկտեմբերի 7-ի ասուլիսին Քոչարյանն ասել էր, որ հունվարին կսկսեն քննարկել ցուցակի հետ կապված հարցերը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։

 

Leave a Comment