Բռնցքամարտի ԵԱ․ հայ մարզիկները հաղթել են մրցակիցներին – Armenia Today

Երևանում ընթացող մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը 5։0 հաշվով հաղթել է մոլդովացի Գումա Ավգուստինին։ Հայ մարզիկը մրցակցին նոկդաունի է ենթարկել։

75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը հաղթել է բոլոր ռաունդներում՝ պարտության մատնելով ռուս Պավել Ֆիկինին։

63.5 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը երկրորդ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Բոգդանովի նկատմամբ։

Աղջիկների մրցապայքարում 57 կգ քաշային Էլեն Պապյանը հաղթել է Վրաստանի ներկայացուցչին։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հաղթել է սերբ մրցակցին։

52 կգ քաշային Արևիկ Դոխոլյանը հաղթել է՝ պարտության մատնելով լատվիացի մարզուհուն։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում է նոյեմբերի 1-ից 11-ը։

Leave a Comment