«Մեր ձևով» շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցեցին սպորտային պարագաներ

Մի քանի օր առաջ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Այցի ընթացքում շարժման անդամները հանդիպում ունեցան «Աչաջուր» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների և ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։

Հանդիպման ընթացքում շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցեցին ս․թ․ սեպտեմբերին կայացած աշխատանքային այցի ընթացքում շարժման կողմից խոստացված նվերը՝ ֆուտբոլային հանդիպումների և պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ սպորտային պարագաներ և կահավորանք, ինչպես նաև ակումբի բոլոր տարիքային խմբերի համար անհրաժեշտ մարզահագուստ։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment