
76 տարեկան հասակուm մահացել է hեռուստահաղորդավար և դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Յուրի Նիկոլաևը, Telegram ալիքում հայտնել է Ագրիպինա Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր Նիկոլայ Ցիսկարիձեն:
Արտիստի ընտանիքը ՏԱՍՍ-ին հաստատել է մահվան լուրը: Նիկոլաևի մահվան պատճառը չի նշվում:
Նիկոլաևը ռուս հեռուստահաղորդավար, դերասան և պրոդյուսեր է: Նա հայտնի է «Առավոտյան փոստ», «Առավոտյան աստղ», «Հանրապետության ժառանգություն», «Մեր ժամանակներում» և «Ազնիվ խոսք Յուրի Նիկոլաևի հետ» հեռուստածրագրերով։ Որպես դերասան նկարահանվել է «Մեծ բեռներ», «Աղջիկը № 25 խցիկից», «Մինչև բաժանվելը» և այլ ֆիլմերում: Նիկոլաևը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է (1998), պարգևատրվել է Բարեկամության և Պատվո շքանշաններով։