Ռուսական ցորենն Ադրբեջանի տարածքով տեղափոխվում է դեպի Հայաստան․ Պապոյան

Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նաև հաստատել է ղազախական ծագման ցորենի ներմուծումը Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ըստ նախարարի՝ այն ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան։

Հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր Ալիևի հայտարարությունը: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ադրբեջանը հաստատել է ռուսական արտադրանքի տարանցման հնարավորությունն Ադրբեջանի երկաթուղիներով դեպի Հայաստան։

Leave a Comment