Պուտինն Ազգային միասնության օրը պարգևատրել է Պատրիարք Կիրիլին

Պուտինն Ազգային միասնության օրը պարգևատրել է Պատրիարք Կիրիլին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պարգևներ է հանձնել ռուս ազգի միասնության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:

Մրցանակը ստացել են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը և «Մեծ ազգագրական թելադրություն» նախագծի հեղինակներ Աննա Գաբդուլինան և Պավել Օրլովը։

Ռուսաստանը նոյեմբերի 4-ին նշում է Ազգային միասնության օրը։ Պուտինը Կարմիր հրապարակում ծաղիկներ է դրել Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին, ովքեր 1612 թվականին Մոսկվան ազատագրել են լեհ զավթիչներից և համախմբել ժողովրդական աշխարհազորը։

Leave a Comment