Այսօր Ռուսաստանի Ազգային միասնության օրվա առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
«ՌԴ Նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ղեկավար Եզրաս արքեպիսկոպոսին»,-ասված է փաստաթղթում։