Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ «Շողակաթ» հեռուստաալիքը, որն, ըստ նոր օրենքի, դուրս է բնացել հանրային մուլտիպլեքսից և մնացել է առանց պետական ֆինանսավորման, չի կատարել իր առաքելությունն ու պարտավորությունները
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ «Շողակաթ» հեռուստաալիքը, որն, ըստ նոր օրենքի, դուրս է բնացել հանրային մուլտիպլեքսից և մնացել է առանց պետական ֆինանսավորման, չի կատարել իր առաքելությունն ու պարտավորությունները։
«չՈ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Սակայն ես մի ուրիշ բան ասեմ. մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստաալիք էր, այն կրթական-մշակութային էր։ Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն, հասկանո՞ւմ եք, որովհետև կրթությունը և մշակույթը շատ ժամանակ կրոնի, կղերական մոտեցման հետ որևէ կապ չպիտի ունենան, բայց մեր հասարակությունը, մենք՝ բոլորս, դրա վրա ուշադրություն չդարձրինք: Չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը», – ասաց Հակոբյանն այսօր ԱԺ–ում։
Նրա խոսքով, չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում և՛ Աստծո առաքելությունից խոսել, և՛ ցույց տալ քաղաքական բովանդակություն։
«Սա երկար չէր կարող տևել, և դա նկատեց նաև հեռուստադիտողը: Վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» վարկանիշը աստիճանաբար ընկնում էր և հավասարվել էր գրեթե զրոյի: Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը Հայաստանում, ցավոք, լսարան չուներ: Եվ սա պետք է լուծում ստանար», – հայտարարեց հանձնաժողովի նախագահը։
Օրենքի փոփոխությունների և «Շողակաթ» հեռուստաընկերության փակման մասին
2025 թվականի հոկտեմբերի 24-ին ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է Հայաստանում հանրային հեռարձակողների թիվը երեքից կրճատել՝ դարձնելով երկու։ Ներկայումս պետական միջոցներից ֆինանսավորվում են հինգ հեռարձակողներ, և օրինագծի ընդունումը կհանգեցնի ֆինանսական միջոցների ավելի արդյունավետ բաշխման։
Օրենսդրական նախաձեռնությունը մտահոգություններ է առաջացրել ընդդիմության շրջանում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը կոչ է արել օրինագիծը հանել շրջանառությունից, քանի որ դրա ընդունումը կսպառնա եկեղեցական «Շողակաթ» հեռուստաալիքի փակմանը: