
Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը ասպետի կոչում է ստացել բրիտանական հասարակությանը և ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար, հաղորդում է BBC-ն։
Արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Վինձորի ամրոցում, որտեղ Չարլզ III թագավորը շնորհել է տիտղոսը։
«Ես անչափ հպարտ եմ։ Մարդիկ գիտեն, որ ես հայրենասեր եմ, ես սիրում եմ իմ երկիրը»,- ասել է Բեքհեմը՝ շեշտելով նաև իր հպարտությունը բրիտանական միապետությամբ:
Դեյվիդ Բեքհեմի անունը ներառվել է Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ պարգևատրվածների ցանկում։