Amazon-ը OpenAI-ին կտրամադրի  հաշվարկային հզորություններ՝ 38 միլիարդ դոլարի պայմանագրի շրջանակում

OpenAI-ը պայմանագիր է ստորագրել Amazon Web Services (AWS) հարթակի հետ՝ 38 միլիարդ դոլարի հաշվարկային հզորությունների շուրջ։

Ընկերությունը հայտնել է, որ AWS-ից կստանա հզորություններ, որոնք հիմնված են Nvidia Corp.-ի հարյուր հազարավոր պրոցեսորների վրա՝ հատուկ նախագծված արհեստական բանականության տեխնոլոգիաների աշխատանքի ապահովման համար։

IDram

Սա OpenAI-ի առաջին պայմանագիրն է համաշխարհային առաջատար ամպային ծառայությունների մատակարար Amazon-ի հետ: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Նախկինում OpenAI-ն ուներ բացառիկ պայմանավորվածություն Microsoft Corp.-ի հետ, որն ընդհանուր առմամբ ստարտափում ներդրել էր մոտ 13 միլիարդ դոլար։ Սակայն այս տարվա հունվարին Microsoft-ը հայտարարեց, որ այլևս չի լինի OpenAI-ի բացառիկ ամպային գործընկերը։

Նոր հզորությունները կօգտագործվեն ինչպես ChatGPT-ի իրական ժամանակում աշխատանքի, այնպես էլ հաջորդ սերնդի ԱԲ մոդելների ուսուցման համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment