Amazon-ը ներկայացրել է խելացի ԱԲ ակնոց վարորդ առաքիչների համար

Amazon-ը ներկայացրել է խելացի ԱԲ ակնոց, որը նախատեսված է վարորդ առաքիչներին ձեռքերով աշխատելու անհրաժեշտությունից ամբողջովին ազատելու համար:

Այս ակնոցը թույլ է տալիս վարորդներին սկանավորել փաթեթները, քայլ առ քայլ հետևել նավիգացիոն համակարգի հրահանգներին և ֆիքսել առաքման ապացույցը՝ առանց հեռախոս օգտագործելու։ Կիրառելով ԱԲ սենսորային համակարգ և համակարգչային տեսողություն, ակնոցը ցուցադրում է կարևոր տեղեկություններ խոչընդոտների, երթուղու և առաքման առաջադրանքների մասին վարորդի տեսադաշտում։

Երբ վարորդը կայանում է առաքման վայրում, ակնոցը ավտոմատ կերպով միանում է՝ օգնելով գտնել համապատասխան փաթեթը մեքենայի մեջ, ինչպես նաև ճշգրիտ հասցեն՝ բարդ տեղանքներում, ինչպիսիք են՝ բնակարանային համալիրներն ու բիզնես կենտրոնները։ Այն միանում է բաճկոնին ամրացված կառավարման սարքին, որն ունի օպերացիոն կոճակներ, փոխարինվող մարտկոց և արտակարգ իրավիճակների համար նախատեսված կոճակ։ Ակնոցը նաև համատեղելի է օպտիկական և լուսավորությանը հարմարեցվող ոսպնյակների հետ, ինչի շնորհիվ կարող է կիրառվել տարբեր օգտատերերի կողմից և հարմարեցվել տարբեր իրավիճակների։

Ներկայումս ակնոցը փորձարկվում է Հյուսիսային Ամերիկայում և ապագայում կունենա նոր հնարավորություններ, օրինակ՝ իրական ժամանակում սխալ առաքումների հայտնաբերում և կենդանիների կամ վատ լուսավորության պայմանների ու այլ վտանգների ճանաչում և ադապտացում՝ ըստ իրավիճակի։

Amazon-ը նաև ներկայացրել է Blue Jay կոչվող ռոբոտային ձեռքը՝ պահեստային աշխատանքների համար, ինչպես նաև Eluna ԱԲ գործիքը, որը նախատեսված է պահեստների աշխատանքային արդյունավետությունը վերլուծելու համար։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment