ԵՄ մոնիթորինգային առաքելության ձևաչափի որոշակի փոփոխություններ կլինեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։ «Առնվազն մինչև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել, մոնիտորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում։ Համաձայնագրի ստորագրումից հետո և վավերացումից հետո, իհարկե, որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ մենք Եվրամիության մեր գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ»- ասաց Փաշինյանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 7-րդ կետում նշված է․ «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց […]