Անձնական հարցերի չանդրադառնանք. Տեր Տարոնը՝ ՌԴ–ում տաքսի վարելու մասին
***
|
«Ես հրաժարվեցի այդ կազմի հետ քննել իմ հարցը»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Հաղարծինի քահանա Տեր Տարոն Հունանյանը, ով կանչվել էր Մայր Աթոռ։
«Ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական՝ առավել ևս իմ ծառայական և ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում այն՝ տեսնելով, թե ովքեր են հանձնախմբի անդամները։ Ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես նախապես չէի թաքցրել, որ չեմ քննարկելու հարցը, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց վարքը քննելի է, այդքանը ասացի և դուրս եկա»,- ասաց Տեր Տարոնը։
|
|
Ավելի վաղ, Հաղարծինի քահանա, նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանի շինծու պատարագի մասնակից Տեր Տարոն քահանա Հունանյանը գրել էր. «Սիրելինե՛ր, վաղը՝ նոյեմբեր 4-ին, ժամը 15:00-ին կանչվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին»:
|