Խաղաղության ստորագրումից հետո ՀՀ-ում ԵՄ առաքելության ձևաչափը կփոխվի. Փաշինյան – Նորություններ 04.11.2025

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ձևաչափում փոփոխություններ չեն լինի մինչև երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը:Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ»,- ասաց վարչապետը: 

 

Leave a Comment