
Հայկական ժամանակ. «Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը, և, իհարկե, շատ տպավորիչ այց էր և մեծ պատիվ էր նախագահ Սի Ծինփինի հետ ընդունել այդ փաստաթուղթը»:
Այս մասին «Օրբելի Ֆորում-2025»-ի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և «Գոտի և Ճանապարհ» նախագծին,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստաթուղթ են ստորագրել: