Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ում ԵՄ առաքելության որոշակի ձևաչափային փոփոխություններ կլինեն. Փաշինյան


ԵՄ մոնիթորինգի խմբի ապագայի վերաբերյալ հետևյալը կարող եմ ասել, որ առնվազն մինչև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել, Մոնիթորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո, իհարկե, որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել և կլինեն, ինչի վերաբերյալ մենք մեր ԵՄ գործընկերների հետ ունեցել ենք և պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ»,- նշեց Փաշինյանը:

Դիտումների քանակ2

Leave a Comment