Ի դեպ, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե՝ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, ինչպես նաև հերթական անգամ խոսել է Ադրբեջանցիների այսպես ասած վերադարձի մասին՝ Հայաստանի տարածքը անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Ասում է՝ հայ ժողովուրդը չպիտի անհանգստանա, մենք մեքենաներով ենք գալու, ոչ թե տանկերով։
Այս արդարացումը, թերևս, դուր եկավ Ալեն Սիմոնյանին։ Նա այս հայտարարություններում սպառնալիք չի տեսնում։ Կարևորը, ըստ ՔՊ-ականի, այն է, որ չի ասել՝ տանկերով են գալու։
Հիշեցնենք, օրեր առաջ էլ ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայտարարում էր, որ եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից։ Այս հայտարարությանը ոչ մի իշխանական Հայաստանից չի արձագանքել, սակայն նույն օրը քիչ առաջ հիշատակված ՔՊ-ականը հույս էր հայտնում, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան, իրենք էլ ամեն ինչ կանեն, որ նրանց համար այստեղ հանգիստ լինի։
Նույն կերպ Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքում, օրինակ, երբ Ալիևը հայ հասարակությանն անվանում է հիվանդ, բայց արդարանում է, երբ հայերը հարցնում են՝ ինչու են Երևան հրավիրվել հակահայ ադրբեջանցիներ։ Արարատ Միրզոյանն ասում է՝ ի՞նչ տարբերություն ով է եկել, նրանք բոլորը մեզ են ատել, մենք բոլորս՝ նրանց։
Հետաքրքիր է ՔՊ վերնախավը այս ամենի մեջ փոխվստահության նշույլ տեսնո՞ւմ է, թե ոչ։ Փաշինյանի ասած կաթիլ-կաթիլ վստահության կառուցումը միայն հա՞յ հասարակությանն էր վերաբերում, թե նրանք էլ են Ադրբեջանը շփոթել Ալբանիայի կամ Կամբոջայի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։