ՔՊ-ի Դավիթաշենի տարածքային կառույցի անդամի սպանության պատճառն անձնական հարաբերություններին է առնչվում. ԶԼՄ

Երևանում սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, սպանության պատճառ է դարձել անձնական հարց, գրել է Armlur.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին:

Աթոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ է: Ըստ լրատվամիջոցի՝ կնոջը «նեղացնելու դեպքը ստեղծել է լարվածություն, ինչի հետևանքով էլ հնչել է կրակոց»։

ՀՀ ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել։ Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։

Լրատվամիջոցը հայտնել է նաև, որ գործով կա կալանավոր՝ 30-ամյա մի երիտասարդ:

Leave a Comment