4 գրոստմայստերներ դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին

4 գրոստմայստերներ դուրս են եկել  ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ


ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։


Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:


Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:


Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:


Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:


Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:


Leave a Comment