Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են մրցելույթները Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 232 կգ արդյունքով, դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։

Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն էր:

Սա Հայաստանի հավաքականի 5-րդ ոսկե մեդալն է ընթացիկ մրցաշարում։

Leave a Comment