Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են մրցելույթները Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Երիտասարդներ ծանրորդների 110 կգ քաշայինների պայքարում Հայաստանից Միշա Մելքոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 155 կգ ու 161 կգ:
Հրում վարժությունում Մելքոնյանը բարձրացրեց 190 կգ: Երկամարտի 351 կգ արդյունքով` Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է:
Մրցաշարը կավարտվի վաղը՝ նոյեմբերի 4-ին։