Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ադրբեջանցի պետական մեղադրողն ապացուցված է համարել

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ադրբեջանցի պետական մեղադրողն ապացուցված է համարել: «Ազատության» փոխանցմամբ՝ Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակված դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը:

«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները: Իբրև մեղադրող կողմ` մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով», — իր մեղադրական ճառում ասել է Ալիևը` ընդգծելով, թե շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել:

Վյուսալ Ալիևը նաև հայտարարել է, թե մեղադրյալներն անուղղակի մասնակցել են «այն հանցագործություններին, որոնք Հայաստանի պետությունը իրականացրել է սկսած 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերը»:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Ի դեպ, մեղադրող դատախազը պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանացագորություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նրանց հետ միասին դատարանի առջև կանգնած 15 հայերի համար մեղադրողի պահանջած պատժաչափերի մասին ադրբեջանական պետական

«Ազերթաջ» գործակալությունն առայժմ որևէ տեղեկություն:

Leave a Comment