Խնդիրը լուծված չէ․ Ֆլիկը խոսել է Յամալի վիճակի մասին — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 11-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղից հետո (3:1) պատմել է թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի մասին։

«Լամինը կարգապահ խաղացող է, նա լավ է հանդես գալիս, բայց նրա խնդիրը դեռ լուծված չէ։ Նա պետք է շարունակի բուժումը և հետևի սահմանված առաջարկություններին, ինչն էլ անում է։ Ցավոք, չեմ կարող ասել, որ նա այլևս անհարմարություն չի զգում»,- ասել է Ֆլիկը խաղից հետո տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Յամալը ցավեր ունի աճուկային հատվածում և ներկայումս հրաժարվում է վիրահատությունից։

Leave a Comment