Իլհամ Ալիևն օկուպացված Մեխակավանում կկառուցի հսկայական մզկիթ


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանում մզկիթ կկառուցվի: Նախագիծը ներկայացվել է հանրությանը:

Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը: Մզկիթի ընդհանուր մակերեսը կկազմի ավելի քան 1530 քառակուսի մետր։

Մզկիթը միաժամանակ կարող է տեղավորել մինչև 615 հավատացյալ։ Երկհարկանի շենքը նախատեսված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց աղոթքի համար։

Մզկիթի մինարեթները կլինեն 34.2 մետր բարձրությամբ, իսկ գմբեթը՝ 22.6 մետր։ Տարածքում նաև կլինի կայանատեղի և տաղավար ծխականների համար։


Leave a Comment