ArMath–ի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը Պանամայում անցկացված FIRST Global ռոբոտաշինության հեղինակավոր առաջնությունում

Մրցաշարին մասնակցել է 192 թիմ 182 երկրներից

ArMath–ի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը Պանամայում անցկացված FIRST Global ռոբոտաշինության հեղինակավոր առաջնությունում


ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ArMath-ի թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել Պանամայում անցկացված FIRST Global ռոբոտաշինության առաջնությունում, հաղորդում է Armath Engineering Makerspaces’s Facebook–յան էջում։


Հայաստանի թիմը ներկայացրել են Դվինի միջնակարգ դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Դավիթ Ղազարյանը, Գավառի N 2 դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Օնիկ Հակոբյանը, Գավառի ավագ դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Վանիկ Մանուկյանը և Երևանի N 131 դպրոցի Արմաթ աշխատանոցի սան Մարի Օհանյանը։


FIRST Global-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ամենահեղինակավոր միջազգային առաջնություններից է։ Այս տարի այն անցկացվել է Պանամայում։ Մրցաշարին մասնակցել է 192 թիմ 182 երկրներից։ Մրցույթի թեմատիկան ռոբոտների միջոցով բնապահպանական խնդիրների լուծումն էր։


 


 

Leave a Comment