Բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Սանտոսի» հետ ավարտվում է այս տարվա դեկտեմբերի վերջին։
Լրագրող Էկրեմ Քոնուրի տեղեկություններով՝ բրազիլացին դեռ կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի» և վերամիավորվել Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի հետ․ այս տարբերակը չի բացառվում։
33-ամյա ֆուտբոլիստի համար երկրորդ սցենարը «Սանտոսի» հետ պայմանագրի երկարաձգումն է։ Վերջնական որոշումը կկայացվի մոտ ապագայում։
Նեյմարը հայրենիք վերադարձավ այս տարվա սկզբին։ Սկզբում նա «Սանտոսի» հետ կարճաժամկետ պայմանագիր էր կնքել մինչև ամառ՝ հույս ունենալով վերադառնալ Եվրոպա։ Սակայն, ի վերջո, նա չկարողացավ այնքան լավ հանդես գալ, որքան սպասում էր, և պայմանագիրը երկարաձգեց ևս վեց ամսով։